Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ Հայաստանի հավաքականը 101-րդն է աշխարհում

Սպորտ
sport-fifa-7.02..

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Եվրո-2020 ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանու մրցակիցներից ամենաբարձր տեղն զբաղեցնում է Իտալիայի հավաքականը, որը 18-րդն է դասակարգման աղյուսակում: Բոսնիա եւ Հերցեգովինան 35-րդ տեղում է, Հունաստանը՝ 45-րդ, Ֆինլանդիան՝ 59-րդ, Լիխտենշտեյնը՝ 181-րդ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, որը ընդամենը մեկ միավորով է առաջ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուց: Երրորդ հորիզոնականում Բրազիլիան է: