Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը եթե երեք ձեռք ունենար՝ երեքով էլ կողմ կլիներ (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռեւս կառավարության ծրագիրը չի քննարկվել, ուստի, որեւէ բան ասել չեմ կարող»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան, ասաց խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը  երկու ձեռքով կողմ է Առողջապահության նախարարության՝ հանրային վայրերում ծխելն արգելելու նախաձեռնությանը: «Ես այդ որոշման կողմնակից եմ, որովհետեւ ես ընդհանրապես ծխելը համարում եմ չարիք եւ այս որոշմանը կառավարության՝ հանրային վայրերում ծխելն արգելելու, եթե երրորդ ձեռք ունենայի, երեք ձեռքով էլ կողմ կլինեի»,-ասաց Զոհրաբյանը: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝  խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերում չընդգրկվելուն, Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԱԺ-ում երեք խմբակցություն կա եւ երեքից էլ պետք է պարտադիր  ներկայացված լինեն միջազգային բոլոր հարթակներում: «Ցավոք, Բարգավաճ Հայաստանը ներկայացված չէ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, «Լուսավոր Հայաստանը» ներկայացված չէ Սեւ ծովյանում, ցավոք սրտի փորձեցինք գտնել կոնսենսուս՝ չստացվեց, ինչեւէ,  կփորձենք այս ֆորմատով աշխատել: Ես հիմա չեմ ցանկանում խորհրդի նիստի փակ քննարկումների բովանդակությանն անդրադառնալ»,-եզրափակեց Զոհրաբյանը: