Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ աթոռի համար իրենք քրտինք չեն թափել, իսկ մենք արյուն ենք թափել» (տեսանյութ)

Հասարակություն
samvel

Կառավարության շենքի դիմաց  նախկին սպաները կրկին բողոքի ակցիա էին անում: Նրանց պահանջը նույնն է՝ ստանալ բնակարան։  Ըստ 2018 թ. դեկտեմբերի 27-ի կառավարության որոշման, Պաշտպանության նախարարությունը  2018 թվականին նախկին սպաների  1141 ընտանիքի պետք է հատկացնի 5.705.000,0 հազարական դրամ: Զինթոշակառու Դավիթ Սոֆյանը նշեց, թեև սառույցը տեղից շարժվել է, բայց այնուամենայնիվ համաձայն չեն, որ իրենց գումար տան: Դժգոհ են, որ մարզում և Երևանում ապրողներին տրամադրվող գումարը անհամաչափ է:   Ըստ նախկին զինվորականի՝ խնդիրն այն է, որ Պաշտպանության նախարարությունը  ցանկանում է Երևանը բեռնաթափել: Ի դեպ, 1141 ընտանիքից միայն 300-ն են Երևանում բնակվում: «Ես 20 տարի ծառայել եմ, կես աշխատանքային օրով չեմ ծառայել, որ հիմա ինձ կեսն են տրամադրում»- վրդովված նշեց նախկին զինվորականը: Նախկին սպաները նշում են, եթե ըստ օրենքի՝ իրենց հասնում է բնակարան, կամ սեփականության իրավունքով բնակելի տարածք, ապա ինչո՞ւ են գումար տրամադրում: «Ինչ-որ քարտուղարուհու պարգևավճար է հասնում, մեզ  բնակարան չի՞ հասնում: Տրամաբանությունը ո՞րն է, վերջապես մեր արյունի, ոսկորների վրա են նստած իրենք, մեր պահած երկրի վրա են նստած, այդ աթոռի համար իրենք քրտինք չեն թափել, իսկ մենք արյուն ենք թափել»,- շեշտեց զինվորականներից մեկը:   Հիշեցնենք, որ ըստ  2007 թ. Կառավարության որոշման՝ ամրագրված  է, որ զինծառայողը զորացրվելուց հետո պետք է ստանա բնակարան կամ հողամաս, կամ անհատույց ֆինանսական օգնություն: Մանրամասն՝ տեսանյութում