Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-armenia-6.02.

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ տեղի համար անցկացված մրցախաղում հաղթեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Այսօր կայացած դասական շախմատի վերջին՝ 4-րդ պարտիայում, նա սեւերով ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ պահպանեց մեկ միավորի առավելությունը՝ 2,5:1,5: Այդպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականի նոր կազմն այսպիսի տեսք ունի՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Արման Փաշիկյան եւ Հայկ Մարտիրոսյան: Այս տարի մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: