Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառնուտցի աշակերտների կյանքը վտանգված է (տեսանյութ)

Հասարակություն
kutnut

Կառնուտի դպրոցի տնօրենը ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքն է նկարագրում: 15 տարի առաջ շահագործված դպրոցում կառուցված սանհանգույցի 6 կետից միայն երկուսն են մասամբ գործում: Մնացածը կիսափլուզված կամ ամբողջովին շարքից դուրս եկած վիճակում են: Բանն այն է, որ դպրոցի կառուցման ժամանակ շինարարը տեխնիկական լուրջ թերություններ է թողել՝ կոյուղատար համակարգը ամբողջական չի անցկացվել, սահմանված նորմերն էլ չեն պահպանվել: Դա է պատճառը, որ կոյուղաջրերը տարիներ շարունակ դպրոցի հիմքի տակ են լցվել: Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում