Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես ազգային ջազի կողմնակից եմ. Ստեփան Շաքարյան (տեսանյութ)

Հասարակություն
jazz1

Մեր ժողովրդական երաժշտությունը շատ ջազասազ է: Այս կարծիքին է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը։ «Մենք կարող ենք մեր ջազային տեսակը ունենալ՝ կոմպոզիտորական մտահղացումներով: Մեր դհոլչիները, օրինակ, այնպիսի ռիթմեր են խփում, որը հարազատ է ջազին: Անպայման չէ, որ թառն ու քամանչան լինեն հայկական երաժշտություն, ջազն էլ կարող է հայկական լինել»,- ասում է կոմպոզիտորը: Նրա գնահատմամբ ուղղակի պետք է ճիշտ պրոպագանդել ազգային ջազը. «Եթե դու ջազմեն ես, գիտես ջազը ինչ բան է, եթե դու կոմպոզիտոր ես, գիտես կոմպոզիտորի անելիքները, ապա ստեղծագործական մտահղացումները կարող ես իրականացնել: Ես ազգային ջազի կողմնակից եմ»: Մանրամասները՝ տեսանյութում։