Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Փաշինյանին հաջողվում այն, ինչ չէր հաջողվում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Հասարակություն
vahagn-xachatryan

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները սոսկ կոշտ, ֆիսկալ քաղաքականություն վարելու մտայնությամբ են թելադրված։ Այս կարծիքին է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Տնտեսագետը գտնում է, որ Հարկային օրենսգիրքը լավը կլինի այն դեպքում, երբ այն հեղինակեն բիզնեսի ներկայացուցիչները, ոչ թե՝ ինչպես միշտ՝ ֆիննախն ու պետեկամուտների կոմիտեն։ Խաչատրյանը նաև կարծում է, որ արդարությունն ու հավասարությունը նույն բանը չեն։ Ըստ պարոն Խաչատրյանի՝ թեպետ ժողովրդավարական բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են ընթանում, բայց տեմպերն իրեն չեն գոհացնում։ Իհարկե, Խաչատրյանը նաև ըմբռնում է տեմպերի դանդաղ լինելու օբյեկտիվ պատճառները։  Մանրամասները՝ տեսանյութում։