Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը Աստծո պարգև է Ռոբերտ Քոչարյանի համար. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nik-1

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ արել է, որպեսզի պահի իր իշխանությունը: «Նիկոլ Փաշինյանը Աստծո պարգև է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար, որովհետև շատ բարի է, շատ մարդասեր, և շատ հետևողական իր քայլերի մեջ: Եթե մեկ ուրիշը լիներ Փաշինյանի փոխարեն, շատ բաներ կարող է  այլ ձևով լիներ»: Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չպետք է վերաբացեր Մարտի 1-ի գործը: «Եթե մեկը փախչում է այդ դեպքերից հետո և տարիուկես չի երևում և հետո գալիս է ու հետո էլ համաներումով ազատվում է, ինքը բարոյական իրավունք չունի Մարտի 1-ի հետաքննության հետ»: Ըստ Հարությունյանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է արտակագ դրությունն ավելի շուտ հայտարարեր, որպեսզի զոհեր չլինեին: «Ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է: Գաղտնալսումներից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար իդեաֆիքս է Քոչարյանին դատելը»: Իսկական մեղավորները, ըստ Հարությունյանի՝ ազատության մեջ են: «Արյունը Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է, որ ինքը տնից դուրս չեկավ, որ ինքը կաթողիկոսին  չընդունեց»: Մանրամասն՝ տեսանյութում: