Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

Պաշտոնական
hyd-arf-dashnak

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցերին։ Երկուստեք կարևորվել է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը։   ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ