Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը վաղաժամկետ ազատ արձակվեց. ՀՔԱՎ

Հասարակություն
bant

Երեկ՝ 2019թ. փետրվարի 4-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վահե Խալաթյանի նախագահությամբ, որոշեց վաղաժամկետ ազատ արձակել 2015-ին 5.5 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Շամիրյանին: Ա. Շամիրյանի շահերը դատարանում ներկայացնում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:  Չնայած նրան, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը բացասական էր բնութագրել Ա. Շամիրյանի վարքագիծը և նպատակահարմար չէր գտել նրան վաղաժամկետ ազատ արձակելուն ներկայացնելը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը հակառակ կարծիքն էր հայտնել. նրա վարքագիծը գնահատել էր ոչ այնքան բացասական, հաշվի էր առել նաև նրա առողջական խնդիրներն ու հանցագործության համար զղջալը և եզրակացրել էր, որ նպատակահարմար է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն ներկայացնելը կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը:  Այս երկու կարծիքների հիման վրա «Արմավիր» ՔԿՀ պետ Խ. Հարությունյանը դատապարտյալի համաձայնությամբ 2019թ. հունվարի 10-ին որոշել էր միջնորդություն ներկայացնել դատարան՝ վաղաժամկետ ազատ արձակելու կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ