Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեզուն, որով խոսելու են Մինսկի խմբի համանախագահները` Մադրիդյան սկզբունքներն են» (տեսանյութ)

Քաղաքականություն
serg

«Լեռնային Ղարաբաղը ինքը պետք է մասնակցի»,  Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Հովհաննես Իգիթյանը համարում է փուլ առ փուլ ինչ-որ արդյունքի հասնելու միջոց։

«Եռակողմ ձևաչափը փոխարինվեց «երկուսը մեկի մեջ» ձևաչափի», - ընդգծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի քայլը՝  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

Իգիթյանի կարծիքով՝ «ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության»  Արտգործնախարարների հայտարարությունը չի վերաբերում Հայաստանին, դա ավելի շուտ ուղղված է հենց Ադրբեջանին։

«Կովկաս» ինստիտուտի համահիմնադիր տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, որևէ նոր բան չկա բանակցությունների գաղտնիության առումով։

«Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն 4 դաշտերում. ներքին քաղաքական դիսկուրսներում, Արցախի ուղղությամբ, Ադրբեջանի ուղղությամբ, միջազգային հանրության ուղղությամբ», - շեշտում է Իսկանդարյանը։

Քաղաքագետը համոզված է, որ երկու կարևոր գործընթաց է տեղի ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համածիրում։ Մեկը՝ Մինսկի գործընթացի վերականգնումն է, մյուսը՝ բռնության նվազեցմանն ուղղված աշխատանքներն են։

«Լայնամասշտաբ պատերազմ չի կարելի ակնկալել», - շեշտում է նա։

Երկրորդ գործընթացը Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման քննարկումներում նպատակն իր իմիջային փոփոխոպթյունն է։

«Խնդիրը կարգավորեք այնպես, ինչպես ցանկանում եք», - այսպես է մեկնաբանում միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների մասին։

Սարգսյանի կարծիքով ԱՄՆ-ին ձեռնտու չէ տարածաշրջանում ռազմական բախումների վերսկսումն ու առաջացումը։

«Ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը։ Ընթացքը ցույց տվեց, որ ոչինչ», - նշում է Հովհաննես Իգիթյանը։ Վերջինիս հավաստիացմամբ՝ Ադրբեջանը որևէ կոնցեպտուալ բան չի առաջարկում։

Մադրիդյան սկզբունքները, ըստ Իգիթյանի, արդեն արխիվացված են, և դրանք միայն լրագրողների հարցերից են կրկին բարձրացվում։ «Ադրբեջանը 2016 թվականի ապրիլյան պատերազմով ջնջեց Մադրիդյան սկզբունքները», - եզրափակում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

«Լեզուն, որով խոսելու են Մինսկի խմբի համանախագահները` Մադրիդյան սկզբունքներն են», - նկատում է Ալեքսանդր Իսկանդարյանը։

Բանակցության գործընթացը մնալու է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն դա չի կարող վերջնական լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։