Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իր տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին

Հասարակություն
diak-e1470494639611

Հունվարի 4-ին, ժամը 13:38 Գյումրու «Շտապ բուժօգնության» կայանի աշխատակիցները ահազանգի հետքերով քաղաքի Մուշ 2 թաղամաս 29 շենք, 40 բնակարանում հայտնաբերել են երիտասարդի դի: Հետագայում պարզվել է, որ երիտասարդը 33-ամյա Գ. Մ.-ն է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ դեպքի առիթով Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր:  «Այս պահի դրությամբ, իմ հանձնարարությամբ, քննիչը նախապատրաստում է նյութեր: Երիտասարդը թողել է երկտող, որում նշված է՝ որևիցե մեկին իր ինքնասպանության մեջ չմեղադրել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը: Այս պահին հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից կատարվում է համատեղ աշխատանք՝ դեպքի մանրամասները, ինքնասպանության պատճառը, դրդապատճառը, առիթը, պարզելու ուղղությամբ: shamshyan.com-ի տեղեկություններով ինքնասպանը Գյումրու Օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչն է։