Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի գործով դատարանի որոշումը՝ փետրվարի 7-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
robert-qocharyan

Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել 30 րոպեանոց ելույթով՝ անդրադառնալով մեղադրող կողմի առարկություններին։ Նիստից հետո  տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը։ Այսօր քննարկումն ավարտվել է, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Եվ մերժել էր Քոչարյանին՝ գրավի դիմաց որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբանական խումբը վերաքննիչ դատարանին բողոք էր ներկայացրել: