Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ խոսնակը ներկայացնում է մանրամասներ. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
anna-5

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր մամուլի ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի հարցին։ Նշենք, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը կրկին թույլատրվել է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառել, թեև ավելի վաղ Իսրայելի իրավապահները հետաքննություն են սկսել անօդաչուներ արտադրող այս ընկերության դեմ»: Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն Բաքվին իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարցը բարձրացնելու է ինչպես երկկողմ հանդիպումներում, այնպես էլ բազմակողմ հարթակներում: «Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է եղել մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Եվ այս հարցը բացառություն չի լինելու: Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը: Հայաստանը բազմիցս է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր մոտեցումները, Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առաջնահերթություն են Հայաստանի համար, հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր նշանակություն ունի խաղաղության մթնոլորտի ապահովումը, այդ թվում՝ վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է ռիսկերի նվազումը և ագրեսիվ հռետորաբանության բացառումը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյո՞ք Հայաստանը փոխել է սկզբունքները, որոնք մինչ այդ բանակցվել էին, ապա ըստ Աննա Նաղդալյանի, առաջին իսկ օրվանից են ամրագրել վերոնշյալ սկզբունքները, նաև նշվել է, որ Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: «Սա այն սկզբունքային որոշումն է, որ ներկայացվել է և՛ համանախագահներին, և՛ ադրբեջանական կողմին»: