Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոյիստ Շահեն Աբաղյանը «Եվրոպա օփեն»-ում հասավ մինչեւ 2-րդ փուլ

Սպորտ
a1judo

Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում մեկնարկել է ձյուդոյի «Եվրոպա օփեն» մրշաշարը, որը նաեւ վարկանիշային է: Հայաստանից այդ ստուգատեսին հայտավորվել են հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ քաշային կարգ) եւ երեւանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ): Մրցումների առաջին օրը տատամի ելան չորս քաշային կարգի մարզիկները: Շահեն Աբաղյանը մեկնարկային մրցամարտում մաքուր հաղթանակ տոնեց իսպանացի Ռուբեն Լոպես Մենդեսի նկատմամբ, սակայն երկրորդ փուլում միավորներով զիջեց բրիտանացի Դեյվիդ Ֆերգյուսոնին: Դավիթ Սարգսյանը այսօր առաջին մրցամարտում կմրցի իսպանացի Իգոր Էրերոյի հետ: Ի դեպ, այս քաշային կարգում հանդես եկող մեր հայրենակիցներ Գեւորգ Մանուկյանն (Ուկրաինա) ու Արման Խալաթյանը (Ֆրանսիա) առաջին փուլում կհանդիպեն իրար հետ: