Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւ հումոր սիրող ծաղրանկարիչը (տեսանյութ)

Հասարակություն
bv-fC90I0iI

Վանաձորցի Վահրադ Մելիքջանյանը ինքնուս ծաղրանկարիչ է։ « Նկարչական դպրոց եմ գնացել Վանաձորում։ Հետո գնացի ինստիտուտ։ Մի տարի սովորեցի, դուրս եկա։ Նախ վարձն էր անիմաստ շատ, երկրորդն էլ՝ կուրսում երկու հոգի էինք եւ  ձանձրալի էին դասերը,համ էլ Երեւան պետք է  տեղափոխվեինք»,- ասում է  նա։  Քանի որ նվագում էր երաժշտական խմբում, հենց նրանց հետ էլ տեղափոխվել էր մայրաքաղաք. «Երաժշտության պատճառով եմ եկել Երեւան,որ ճիշտն ասեմ։ Այդպիսի խումբ ունեինք եւ խմբի տղաներով որոշեցինք գալ Երեւան,որովհետեւ այստեղ ավելի հեշտ էր հավերգներ կազմակերպելը։ Գումար աշխատելու տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չի, դրա համար համատեղում եմ  նվագելը նկարելու հետ։ Խմբի անդամներն էլ են  աշխատում տարբեր ոլորտներում»։ Մի քանի  տարի Երեւանում մնալուց հետո նա կրկին տեղափոխվել է Վանաձոր եւ աշխատանք գտել Լոռու մարզում։  Մանրամասները՝  տեսանյութում