Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կանցկացվի բասկետբոլի նոր մրցաշար

Սպորտ
sport-basketbol

Փետրվարի 4-ին կմեկնարկի տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարը կսկսվի 4 թիմերի շրջանաձեւ պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը իրավունք նվաճեն հանդես գալու քառորդ եզրափակչում: Այս փուլում նրանց կմիանան Ա լիգայում հանդես եկող 6 ակումբները եւ պայքարը կշարունակեն փլեյ -օֆֆում: Այս փուլը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ միմյանց հետ կպայքարեն վիճակահանությամբ իրար դեմ դուրս եկած ակումբները: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում: ՀՀ գավաթի անդրանիկ խաղարկությանը կմասնակցեն հետևյալ 10 թիմերը` «Արագած» (Երեւան), «Ուրարտու Վիվառո» (Երեւան), «Արթիկ-Ման Հոլդինգ» (Արթիկ), ՖԻՄԱ (Երեւան), «Էրեբունի Սեդարս» (Երեւան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Արագած 2» (Երեւան), «Կիլիկիա» (Երեւան), «Գյումրի» (Գյումրի), «Լեգեոն» (Երեւան): Գավաթի 1-ին խաղարկության հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող: