Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարին հասցված վնասները վերականգնվո՞ղ են, թե՞ ոչ. բնապահպանության նախարար (տեսանյութ)

Հասարակություն
nkar1

«Քրեական գործ է հարուցվել, և այդ քրեական գործի շրջանակներում քննչական կոմիտեն վարձել է միջազգային կազմակերպության, բազմաթիվ տեղական փորձագետների, որոնք այսօր այդ գործի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարում: Եվ արդյունքում կգան վերջնական որոշմանը առ այն, թե արդյո՞ք տեղեկատվությունը, որը տրամադրված է  եղել կազմակերպության կողմից, բացասական ազդեցություն չի լինի շրջակայքի վրա: Դա բավարա՞ր էր, թե՞ ոչ: Արդյո՞ք այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և ծրագիրը բացասական ազդեցություն կարող է ունենալ և չի կարող սկսվել»,- ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Ջերմուկի Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նախարարը նշեց, որ չկա որևէ գործունեություն, առավելևս հանքարդյունաբերության ոլորտում, որը վնաս չհասցնի բնապահպանությանը: Ըստ Գրիգորյանի՝ այստեղ կա նաև մեկ այլ հարց՝ արդյո՞ք այդ վնասները վերականգնվող են, թե՞ ոչ, արդյո՞ք ռիսկերը հաշվարկված են:  «Օրինակ՝ եթե ջրային ռեսուրսների վրա անվերականգնելի վնասներ հնարավոր է առաջանան, ապա նման գործունեությունները չեն կարող իրականացվել: Այստեղ պետք չէ տարանջատել. վնաս հասցնում են, թե՝ ոչ: Վնաս հասցնում են բոլոր գործունեությունները»,- ընդգծեց  Էրիկ Գրիգորյանը: