Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում են ստացել կարող են աշխատանքը շարունակել ԱԱԾ-ում. Վանեցյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture-1

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն։ Կենտրոնում շրջայց կատարելուց հետո Վանեցյանն իր տպավորությունները կիսեց լրագրողների հետ զրույցում։ Նա նշեց, որ տպավորված է կենտրոնից և ողջունում է, որ Հայաստանում նման հաստատություն կա։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԱԾ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պետբյուջե վերադարձված գումարներից կհատկացնե՞ն այս կենտրոնին, ԱԱԾ տնօրենը նշեց, որ հետ բերված այդ գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե: «Համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն տրամադրել այս կամ այն ծախսի համար, եթե կարիքը լինի՝ նաև այս հաստատության վերազինման և արդիականացման համար»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ մեծ սիրով  պատրաստ է ԱԱԾ-ում և ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի ընդունել այս կենտրոնում բուժվող տղաներին։ «Կարծում եմ, այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի։ Այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում են ստեցել իրենց ծառայության ընթացքում, կարող են աշխատանքը շարունակել ԱԱԾ-ում․ խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ գործընթացը պահել հսկողության տակ՝ հնարավորինս շատ տղաների ներգրավելով  ֆուտբոլի ֆեդերացիայում և ԱԱԾ-ում աշխատանքի մեջ»,- ասաց Վանեցյանը։