Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալը ցանկանում է շատ հանգստանալ

Սպորտ
a1nadal-1.01.

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում մասնակցել մրցաշարերի: «Ինձ հանդիպումներ անհրաժեշտ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է ընկնեմ դրանց ետեւից: Պետք է հաշվի առնել նաեւ տարիքը: Ես արդեն պլանավորել եմ իմ ժամանակացույցը: Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն եւ հանգստանալ: Հաջորդ մրցաշարը, որին կմասնակցեմ, դա Ակապուլկոն է: Շատ եմ սիրում մասնակցել այդ մրցաշարին: Հետո կխաղամ Ինդիան-Ուելսում: Առայժմ այսպիսին է իմ ծրագիրը», - 32-ամյա թենիսիստի խոսքերը մեջբերում է Tennis World USA կայքը: Նշենք, որ Ակապուլկոյի մրցաշարը կայանալու է փետրվարի 25-ից մինչեւ մարտի 3-ը, իսկ Ինդիան-Ուելսինը նախատեսված է մարտի 4-10-ը: Նշենք, որ իսպանացի թենիսիստն այս տարի մասնակցել է միայն Ավստրալիայի բաց առաջնությանը, որտեղ հասել է եզրափակիչ, սակայն վճռորոշ խաղում 0:3 հաշվով պարտվել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին: