Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
gagik-tsarukyan

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով: Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Թեեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակը, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին: Aravot.am-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ այդ գործով շուրջ 20 խուզարկություն է իրականացվել`չհստակեցնելով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում խոստացավ ավելի ուշ հարցին պատասխանել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով ՝