Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ում շատ բարեհամբույր էին. Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո. Առավոտ

Քաղաքականություն
konstantin_ter-nakalyan

«Կյանքի խոսքի, «Դուխով Հայաստան» էջի քրեական գործով ես ներգրավված եմ որպես վկա: Իսկ թե ինչ էին ինձնից ուզում ԱԱԾ-ում, նախաքննական գաղտնիք է, իրավունք չունեմ հրապարակելու այդ մասին տեղեկություններ»,-ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նա պատմեց, որ ԱԱԾ-ում իր հետ բարեհամբույր են վարվել. «ԱԱԾ-ի գործողությունների նկատմամբ ես հարցեր չունեմ, քանի որ կա օրենք, ընթացակարգ, ու կազմակերպությունը գործել է դրա շրջանակներում»: Մեր այն հարցին՝ yerevantoday-ում տեղի ունեցած գործողությունները, Aysor.am, News.am-ի նկատմամբ կատարված քայլերը, իրեն ԱԱԾ հարցաքննության հրավիրելն արդյոք չի՞ վկայում մամուլի ազատության նկատմամբ ճնշումների մասին, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Մենք հիմա ականատես ենք լինում մի բանի, ինչ չէինք տեսել մոտ տասը տարի: Այս տասը տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ մամուլի հետ կապված ցանկացած օրենք կոպիտ ասած բացառի քրեական պատասխանատվությունը: Անընդհատ տանում էին դեպի վարչական տիրույթ: Հիմա ինչ-որ իրականություն է փոխվել, ու ենթադրենք ինչ-որ կրոնական կազմակերպության քմահաճույքով խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել: Ստացվում է, համենայն դեպս, այդ կազմակերպության մակարդակով, կարող է լինել այնպիսի թյուրըմբռնում, որ իրենց իրավունքներն ավելի կարևոր են, քան խոսքի ազատությունը: Այդ դեպքում գուցե իրենք ուրիշ բանե՞ր էլ են սխալ հասկանում մեր երկրում ու մեր իրականության պայմաններում: Կարող է վաղը մյուս օրը պարզվի, որ ենթադրենք իսլամում ոնց որ կան ռադիկալ իսլամիստներ, այստեղ էլ ունենաք ռադիկալ կրոնական կազմակերպություններ, չեմ ուզում միայն Կյանքի խոսքի վրա ֆիքսվել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով