Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը նույնպես անելիք ունի. փոխվարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
serg-2

«Ծրագրի շարունակականությունը և նոր էքսպերտների ներգրավումը բավականին կարևոր է կառավարչական մարմնինների աշխատանքներում և ոչ միայն: Այսօր մենք գտնվում ենք օրենսդիր մարմնում և կարծում ենք, որ նաև օրենսդիր մարմնում անհրաժեշտությունը կա էքսպերտային մտքի, վերլուծությունների, հետազոտությունների»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Յես Արմենիա» ծրագրի փակման պաշտոնական արարողության շրջանակներում:  «Յես Արմենիա» ծրագրի նպատակը Հայաստանից ու Սփյուռքից երիտասարդ փորձագետների համատեղ ջանքերով պետական կառավարման ոլորտի արդիականացումն է: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերին՝ 21 երիտասարդ փորձագետի հնարավորություն տալով աշխատել տարբեր նախարարություններում և պետական հաստատություններում: Մասնակիցները մշակել ու իրականացրել են 21 առաջնահերթ նախագիծ, որոնք ներկայացվել են 11 տարբեր ոլորտներ, որոնք ընդգրկել են կրթությունը, վերականգնվող էներգետիկան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը: Ծրագիրը իրագործվել է Եվրամիության հովանավորությամբ: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ նման ծրագրերի իրագործումը Հայաստանում բավականին արդյունավետ կդարձնի պետական կառավարման համակարգը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Համոզված ենք, որ մեջ միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը էլ ավելի կխորանա և կընդլայնվի»,- կարևորեց փոխվարչապետը: Ավինյանը հույս հայտնեց, որ «Յես Արմենիա» ծրագրին մասնակցած երիտասարդներն օրինակ կդառնան այլ խոստումնալի երիտասարդների համար պետականաշինության գործում: «Կառավարությունը նույնպես անելիք ունի, որպեսզի երիտասարդների համար էապես հետքրքիր, իրապես գրավիչ պայմաններ ստեղծի պետական համակարգում ներգրավվելու համար»,- եզրափակեց Ավինյանը: