Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրուստի միջոց՝ աղբավայրերն այրում են մետաղը հեշտ գտնելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-7

Ալավերդու կոշտ կենցաղային աղբավայրում աղբի հաճախակի այրման խնդրին, դրա հետևանքով տարածվող ծխին ու գարշահոտությանը, ինչպես նաև Մադան թաղամասի բնակիչների դժգոհություններին հաճախ է անդրադարձ լինում։ Գեոէկոլոգ  Մարի Չաքրյանը նշում է, որ այսօր Հայաստանում աղբավայրերի կառավարումը լուրջ խնդիր է։ Այրվող աղբը լուրջ վնաս է հասցնում բնության և մարդկանց առողջությանը։ Ըստ գեոէկոլոգի՝ խնդիրը լրջանում է հատկապես այն ժամանակ, երբ աղբի կառավարումը ստվերային է։ Աղբի քանակությունը թաքցնելու համար,  այն պարզապես այրում են՝ սեղմելու փոխարեն։ Աղբը հաճախ այրում են մարդիկ, որոնք աղբի միջից հավաքում են մետաղյա առարկաները՝ հանձնելու և գումար վաստակելու համար, ասում է Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը։ Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում