Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես պարգևատրում չեմ ստացել». ԱԱԾ պետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hSPoj8aht14

«Եռաբլուր» պանթեոնում էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշեց, որ անվտանգության առումով մշտապես մարտահրավերներ կան. « Ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել: ՀՀ ողջ պաշտպանական համակարգը աշխատում է այդ ուղղությամբ», ասաց Վանեցյանը՝ հավելելով. «Բանակը մշտապես զարգանում եւ հզորանում է, այն մշտական առաջխաղացման մեջ պետք է լինի: Որ րոպեին բանակի առաջխաղացումը կանգ առավ, շատ վատ հետեւանքներ կունենանք»: Իսկ ինչ վերաբերում է  պարգեւատրումներին ասաց.  «Մենք պարգեւատրումներ չենք արել: Ճիշտն ասած, տեղյակ էլ չէի պարգեւատրումների մասին, մամուլից եմ իմացել, մեկնաբանություն անել չեմ կարող»,-ընդգծեց Արթուր Վանեցյանը: Նա նաեւ հավելեց, որ ինքը պարգեւատրում չի ստացել: