Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում էին՝ ուզում ես համալսարանում ծննդաբերել» (տեսանյութ)

Հասարակություն
usanox

«Շատ փոքր էի,  որ ծանոթացա ապագա ամուսնուս հետ, 16 տարեկան էի: Լրիվ ընկերական էինք շփվում, ինքը իմ մեծ ընկերն էր, որովհետեւ ինձնից 8 տարի մեծ է»,- հիշում է  Անուշ Քեյանը, որը սովորում է ԵՊՀ  արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում։  Ընկերությունը շուտով դառնում է ամուսնություն։ «Ընդունվեցի համալսարան,  մի տարի հետո ամուսնացանք, հետո հղիացա: Նույնիսկ հղի ժամանակ էի գնում դասի: Դասախոսներս կատակում էին, ասում էին, որ ուզում ես համալսարանում ծննդաբերել»,- ասում  է նա։: Անուշը պատմում է՝ ինչ փոխվեց իր կյանքում. «Գիշերներն էի կարդում, գիշերներն էի սովորում։ Միևնույնն է վատ չեմ սովորել, լավ եմ սովորել»։ Ըստ նրա՝  հետաքրքիր է շատ եւ սովորել,  եւ իմանալ, որ տանը քեզ երեխա է սպասում։ «Երեխայի համար առաջին մարդը, որ օրինակ է ծառայում՝ իր մայրն է։ Ինքը չպետք է լինի տանը անխնամ, միշտ գործ անող ու ջղայնացած կին։ Պետք է լինի միշտ զբաղված, իր աշխատանքը ունեցող, կայացած կին։ Կարծում եմ, որ դրա համար պետք է ամեն ինչ հասցնել անել»,- ասում է  Անուշը։