Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգևավճարները պետք է վերադարձվեն բյուջե. Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

Հասարակություն
2-8

Եթե օրենքի խախտումով են տրվել պարգևավճարները, ապա այդ գումարները պետք է հետ վերադարձվեն պետական բյուջե, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ «Պարգեւատրվել են 2-3 ամիս աշխատած աշխատողները: Մեզ ասում են, որ նրանք աշխատում են 14 ժամ, բայց եթե դուք վատ կառավարիչ ես, ապա անարդյունավետ ես տնօրինում քո ժամանակը»: Ըստ լեզվաբանի, պարգեւատրել կարելի է հաջողություններ գրանցելու պարագայում: «Մեր որևէ մարզում այս ամիսների ընթացքում չի գրանցվել սոցիալ-տնտեսական բեկում: Այստեղից էլ գալիս է հանրային դժգոհության ալիքը: «Իմ քայլը» խմբակցությունը, վարչապետը գտան արդարացման հիմնավորումներ: Սա վտանգավոր նախադեպ է եւ պետք է դրանից ձերբազատվել: Այսպիսի տեմպերով «Իմ քայլը» կարող է կորցնել հանրության վստահությունը»: Անտարբեր վերաբերմունք է տեղի ունեցել, ասում է Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած  haynews.am կայքի պատասխանատու 50-ամյա Մհեր Եղիազարյանին: «Նա անտարբերության զոհ է, ես կարծում եմ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը: Անհնար է չնկատել մարդուն, որը հացադուլ է անում: Անտարբեր վերաբերմունքն անընդունելի է»: Օրենքը ձեւական է մոտենում բոլոր բանտարկյալներին, եթե մարդը մտնում է ՔԿՀ, պետք է պարզել ով է, ինչպիսի առողջական վիճակ ունի, արդյոք բուժում պետք է, ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «ՔԿՀ-ները պետք է արտոնություններ ունենան հարցեր լուծելու, այլ ոչ թե դիմեն դատախազին կամ դատարան»: