Ռոջեր Ֆեդերերը վարկանիշային աղյուսակում նահանջել է 6-րդ տեղ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է վստահորեն գլխավորել պրոֆեսիոնալ թենիսիստների միության վարկանիշային աղյուսակը:

Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո նա իր վաստակած միավորների քանակը հասցրեց 10955-ի: Երկրորդ տեղում գտնվող Ռաֆայել Նադալը այժմ ունի 8320 միավոր: Առաջատար եռյակը եզրափակում է գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերեւը՝ 6475 միավոր:

Իսկ ահա ներկայիս ամենատիտղոսակիր թենիսիստը՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ավստրալական սայթաքումից հետո 3-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական եւ այժմ ունի 4600 վարկանիշային միավոր:

Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, 2880 միավորով շարունակում է մնալ նույն 11-րդ հորիզոնականում: