Հատուկ առաջարկներ  «Թաքնված թանգարանի» կողմից

 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:

Հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:

Կենտրոնում կազմակերպվում են  ցուցահանդեսներ և միջոցառումներ, իրականացվում են կրթամշակութային ծրագրեր. դասընթացներ, վարպետության դասեր, ինտերակտիվ համերգներ:

ԿԵՆՏՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱԹԵԹՆԵՐԸ

 

  1. Փաթեթ «Վարպետության դաս»

Այն ներառում է.

  • Մուտքի տոմսի և էքսկուրսիոն ծառայության արժեքը. մշտական և ժամանակավոր ցուցադրությունների դիտում
  • Մասնակցություն վարպետության դասին. այցելուն հնարավորություն կունենա մասնակից լինել արվեստի գործի ստեղծմանը, ինչպես նաև՝ ձեռք բերել հուշանվերներ:

 

  1. Փաթեթ «Էթնիկ երաժշտություն»

Այն ներառում է.

  • Մուտքի տոմսի և էքսկուրսիոն ծառայության արժեքը. մշտական և ժամանակավոր ցուցադրությունների դիտում
  • Ինտերակտիվ համերգ. ժողովրդական պարեր (հյուրերի մասնակցությունը պարի կատարմանը)
  • Սուրճի հյուրասիրություն

 

3․ ԼՐԱՑՈՒՑԻՉ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

     Սրահի տրամադրում հետևյալ միջոցառումների համար․

 

  • Ցուցահանդեսներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Շնորհանդեսներ
  • Երաժշտական երեկոներ
  • Նկարահանումներ
  • Ֆուրշետներ

 

Երևան 0025, Աբովյան 64 +374 10 56 93 80

[email protected]

www.folkartcenter.am

Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center