Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք միշտ արդիական եք. Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

Պաշտոնական
Tigran-Mansuryan

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին ծննդյան օրվա առթիվ   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:   «Մեծարգո Տիգրան Մանսուրյան,  Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։   Մաղթում եմ Ձեզ առողջություն,  ստեղծագործական եռանդ և հաջողություններ։ Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»,-ասված է ուղերձում։