Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նովակ Ջոկովիչը՝ թենիսի Ավստրալիայի չեմպիոն

Սպորտ
a1tenis-27.01.

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 7-րդ անգամ հաղթեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում եւ սահմանեց մրցաշարի նոր ռեկորդ: Մինչ այդ, նա ռեկորդը բաժանում էր ավստրալացի թենիսիստ Ռոյ Էմերսոնի հետ: Այսօր կայացած եզրափակիչ խաղում Նովակ Ջոկովիչը վստահ հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 6:2, 6:2, 6:3: Նա ամբողջ խաղի ժամանակ կրկնակի սխալ թույլ չտվեց մատուցումների ժամանակ: Նովակ Ջոկովիչը նվաճեց իր՝ թվով 15-րդ Մեծ Սաղավարտը, որը նրան բերեց 4,1 մլն դոլար պարգեւավճար: