Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգեւատրվեցին

Պաշտոնական
բանակ-1

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։