Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 22-րդ տեղը

Սպորտ
a1anastasia-1

Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր ավարտվեցին կանանց մենասահքի մրցումները: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը ազատ ծրագրում ցույց տվեց 132.63 միավոր արդյունք եւ գրավեց 22-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն Դանիայի եւ Սերբիայի գեղասահորդուհիներից: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Սոֆյա Սամոդուրովան, որն առաջ անցավ իր հայրենակից, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայից: Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում հանդես եկած մեր մարզիկ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 37 մասնակիցների մեջ գրավել էր 26-րդ տեղը: