Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է

Պաշտոնական
default-51

Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է:  Նվազել է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1537: Հոսպիտալացումները կայունացել են` 728 հոսպիտալացված հիվանդ, որից 89.9%-ը երեխաներ են: Այսօրվա դրությամբ դուրս է գրվել 146 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 88 կանչ:  Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:  Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 280 երեխա (Երևան՝ 92, մարզեր՝ 188): Բոլորը տուն են ուղարկվել:  Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:  Հիշեցնենք, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն: ՀՀ առողջապահության նախարարություն