Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանսուրյանը կուզեր առաջին շնորհավորանքը կնոջից ստանալ, ինչն անհնար է (տեսանյութ)

Քաղաքականություն
Tigran-mansuryan

Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին կնշի 80-ամյակը: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսին, կոմպոզիտորը նշեց, որ հոբելյանը նշելու է ընտանեկան միջավայրում, հարազատները արտերկրից եկել են հատուկ նրա ծննդյան առթիվ: «Երկու քույրերս՝ Արաքս և Սառա Մանսուրյանները, աղջիկս այսօր է գալիս»:  Մաեստրոն 2019-ին պլանավորել է 3 համերգի փառատոն անցկացնել, որն ուզում է իրագրոծել Երիտասարդական նվագախումբը:  Տիգրան Մանսուրյանը այս շրջանում ձեռքի տակ մի գործ ունի, ասում է, որ կարևորություն չի տալիս տոնական օրերին և աշխատանքի հանդեպ սթափությունը երբեք չի  կորցնում: Դիտարկմանը, թե հետ հայացք գցելով իր անցած ուղուն, ի՞նչ է հասցրել անել և ի՞նչ կա դեռ անելու, մաեստրոն այսպես պատասխանեց. «Ծայրահեղ հագեցած էր: Այդ պահը, որ պիտի թողնեմ ինձ ազատ,  դեռ չկա, թեև 80 տարին էլ ահագին տարիք է, որ մի քիչ էլ հոգնածությանը տեղ տաս: Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ, պետք է հոգնել էլ իմանալ: Հարցին, թե  ո՞ւմից կցանկանար առաջին շնորհավորանքը ստանալ 80-ամյակի առթիվ, նա սկզբից ասած՝աստված իմ, հետո ծանր հոգոց հանեց, ասելով՝ ա~խ, ու ասաց. «Ներողություն պիտի խնդրեմ, սենտիմետալ կարող է հնչի, բայց կնոջիցս կուզեի լսել, որը չկա»: Թե ինչպե՞ս  է կարողացել կանգուն մնալ այս երկար տարիների ընթացքում, մաեստրոն նշեց, որ պետք է  պարտվել իմանալ հանուն հիմնականի: «Պարտվել էլ պետք է կարողնալ, դա է ուժ տալիս մարդուն»: Ըստ կոմպոզիտորի՝ իր հանրաճանաչ լինելը կապված է ֆիլմերում իր երաժշտությունների հետ: «Ինձ ճանաչելը  ֆիլմերից է գալիս, որին ես 20 տարի տվեցի»:  Ասուլիսի ավարտին, Տիգրան Մանսուրյանը լրագրողների խնդրանքով նվագեց: Նա կատարեց Հրանտ Մաթևոսյանի սիրելի երաժշտությունը, որը նաև նրա «Աշնան արև» ստեղծագործության հիման վրա նկարված ֆիլմի երաժշտությունն է:   [caption id="attachment_1658599" align="aligncenter" width="700"] Composer, RA People’s Artist Tigran Mansuryan gave a press conference in ‘Armenpress’ state news agency[/caption]