Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միլիոններ չենք աշխատում, օրվա գոյատևելու գումար ենք վաստակում. ակցիա` կառավարության դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
arevtrakan

Կառավարության շենքի դիմաց մի խումբ առևտրականներ բողոքում էին փողոցում առևտրով զբաղվելն արգելելու քաղաքային իշխանությունների որոշման դեմ։ Անուշ Հայրապետյանը, որը երկար տարիներ Հանրապետության հրապարակի տարածքում վաճառել է խաղալիքներ ու փուչիկիներ, սեպտեմբերից սկսած այլևս չի աշխատում։ «Կառավարության պատասխանատու աշխատողները մեզ խոստացել էին, որ մեզ համապատասխան տեղ կհատկացնեն, նոր մեզ կարգելեն այստեղ վաճառք կատարել»։ Առևտրականները նույնիսկ ԱՁ-ներ են բացել, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը շարունակել, բայց այդ տարբերակով էլ երկար ժամանակ չեն աշխատել, կրկին արգելել են։ «Վարչապետի հրամանն է՝ փողոցային առևտուրը չի թույլատրվում»,- նշեց մեկ այլ առևտրական Գայանե Արշակյանը։ Ըստ նրա՝ իրեց աշխատանքը սեզոնային է, կապված շատրվանների միացրած լինելու հետ, օրական ընդամենը 2 ժամ են աշխատում։ «Միլիոններ չենք աշխատում, օրվա գոյատևելու գումար ենք վաստակում, ապրանքի կեսը վերցնում ենք նիսյա,  որ աշխատենք ու ամեն ապրանքից 200 դրամ մեզ գումար մնա։ Մեզ համար էլ հաճելի չէ ամռան շոգին ու ձմռան ցրտին փողոցում կանգնելը»։  Բողոքի ակցիա էր անում նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նա կարծում է, որ օրեր առաջ Բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Արթուր Գրիգորյանի ազատումը անընդունելի է։ Ըստ նրա՝ կառավարությունը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչո՞ւ է Արթուր Գրիգորյանը ազատվել աշխատանքից։ Ակտիվիստը կարծում է, որ նրան աշխատանքից ազատել են տարբեր մոտեցումներ ունենալու  պատճառով։Կառավարության այդ քայլը Վարդգես Գասպարին նմանեցնում է ՀՀՇ-ի գործելաոճին։ «Այսպես ասած՝ քողարկել, թե մենք Արթուր Գրիգորյանին փոխարինում ենք ավելի լավ կադրով, դա  ուղղակիորեն անընդունելի է։ Սա սխալ ճանապարհ է,  ոչ  ճիշտ , ոչ շիտակ մոտեցում է, սա այն է, ինչ կատարվեց ՀՀՇ-ի տարիներին, որին ես համակրում էի և համախոհ էի, այնպես, ինչպես «Իմ քայլը» դաշինքին, որին քվեարկել եմ։ Բայց այս անգամ փորձում եմ  մի քիչ ավելի դիմադրել»։