Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ

Պաշտոնական
aats

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին  քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև  համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է, որպես  հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված  ուղերձ:   ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն 24.01.2019թ.