Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը չի արձագանքել Աղաջանովների հարցադրումներին (տեսանյութ)

Հասարակություն
axajanova

Աղաջանովների ընտանիքը պատրաստվում է դատի տալ լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանին՝ իրենց ընտանիքին զրպարտելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։ «Ի՞նչ շահ կարող է ունենալ այս աղջիկը, որ այսպես բեմ է հանում գործը: Մենք հասկացանք, որ նա մարդասպան Մհեր Ենոքյանի կինն է եւ նա դասավորեց իր անձնական կյանքը: Ստացվում է, որ նա պաշտպանում է իր հարազատին, եւ խախտում է լրագրողական եւ իրավաբանության էթիկան»,-ասում է Ելենա Աղաջանովան:  «Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը պսիխոպատ է»,- ասում է Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ հավելելով. «Մենք պահանջում ենք, որ նա դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի։ Ես կարող եմ ասել, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը նույնպես նրա զոհն է»: Կառավարությունն առանց արձագանքի է թողել Աղաջանովների մտահոգությունները: Արդարադատության նախարարությունը ևս հրաժարվել է պատասխանել Մհեր Ենոքյանին ներելու հնարավորության մասին հարցադրումներին, ասում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա Մհեր Ենոքյանի գործում արդարադատությունը խաթարող տարրեր չի տեսնում: «Ըստ գործի նյութերի, եթե սենյակում 3 հոգի են եղել, մեկը սպանվել է, մնացածները մարդասպաններն են: Էդ երկու մարդասպաններից մեկը մի վարկած է ներկայացնում, մյուսը՝ մեկ այլ վարկած: Բա այդ դեպքում, եթե որեւէ մեկը ճշմարիտ ենք համարում, չի ստացվո՞ւմ, որ մեկ ցուցմունք է՝ կամ էս կողմից պետք է մեկ ցուցմունք լիներ կամ այն կողմից: Իրականում, ախր մեկ ցուցմունք չէ, այլ մեկ ուղղակի ցուցմունք»: [caption id="attachment_1658453" align="alignnone" width="700"] A press conference on the topic of the RA Prime Minister's possible decision on pardoning Mher Yenokyan, who was condemned for the murder of 19-year-old student of the Medical University Iosif Aghajanov, took place at Sputnik Armenia press center[/caption]