Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի ուժեղագույն գեղասահորդուհիների թվում է

Սպորտ
a1gexasahq-23.01.

Հայաստանը ներկայացնող գեղադահորդուհի Անաստասիա Գալուստյանը մտել է Մինսկում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այսօր կայացած կարճ ծրագրում մեր 19-ամյա մարզուհին 48.38 միավոր արդյունքով գրավել է 21-րդ տեղը: Այդպիսով, նա մտել է եզրափակիչ, քանի որ նման իրավունք ստանում են առաջին 24 տեղերը զբաղեցրած մարզուհիները: Ազատ ծրագրի մրցումները տեղի կունենան հունվարի 25-ին: Անաստասիա Գալուստյանը հանդես կգա 6-րդ համարի տակ: Վաղը կկայանա տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը: Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա 5-րդ խմբում, 21-րդ համարի տակ: