Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների մասնակցությամբ քննարկում Պաշտպանի մոտ

Պաշտոնական
1-2-1

Այսօր՝ հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում: Քննարկվել են երեխաներին հետաքրքրող հարցերը՝ կապված իրենց իրավունքների, այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ: Մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը երկրի կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման կազմակերպման վերաբերյալ, բարձրացրել են հարցեր՝ կապված երեխաների համար վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների, հասարակական տրանսպորտային միջոցների մատչելիության հետ: Քննարկումը նպատակ ունի ցույց տալ երեխայի կարծիքի և նրա լսված լինելու կարևորությունը: Այս մոտեցումը երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները երեխաներին են ներկայացրել Պաշտպանի աշխատանքի սկզբունքները, ծանոթացրել երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, թե ինչպես կարող են դիմել Պաշտպանին, եթե կարծում են, որ խախտվել են իրենց իրավունքները:   Երեխաների մասնակցությամբ քննարկումները կրում են պարբերական բնույթ: