Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Հասարակություն
edmon-1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին, փոխմարզպետների  թիվը նվազեցնելու համար,  նշելով, որ 2003 թվականին քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ որոշվել է, որ Հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի։ Այժմ մեկի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3 մարզպետների տեղակալներ։ «Ըստ իս, որևէ կերպ արդարացված չէ  մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն մեկ տեղակալ»։ նշվում է գրության մեջ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ճշտեցինք, արդյո՞ք այս առիթով առաջիկայում քննարկումներ նախատեսվում են, թե ոչ։ Մամլո քարտուղարությունից  տեղեկացրեցին, որ մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումները սկսվել են դեռ երկու ամիս առաջ։ Ներգրավվել են խորհրդատվական ընկերությունների՝ մարզպետարանների կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։ Ավելացնելով, որ մարզպետարանների կառուցվածքային նոր մոդելի նախագիծը այս պահին գտնվում է քննարկման նախնական փուլում, որի ավարտից հետո այն կշրջանառվի սահմանված ընթացաակարգով։