Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նամականիշ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Քաղաքականություն
nn

2019 թվականի հունվարի 22-ին, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: [caption id="attachment_1658195" align="alignnone" width="700"] Cancellation of a postage stamp dedicated to the famous Armenians and the 100th anniversary of Silva Kaputikyan took place at the RA Writers' Union[/caption]    Թողարկման օրը` 22 հունվարի 2019թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 30,0 x 40,0 մմ Տպաքանակը՝ 30 000 հ.     «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ