Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նպատակը հենց  բուհերի ապաքաղաքականացումն էր. ԿԳ նախկին փոխնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
50407450_2315640481999748_3189077989681790976_n

«Մեր գլխավոր նպատակը հենց բուհերի ապաքաղաքականացումն էր: Մենք քայլ առ քայլ, ինչպես և խոստացել էինք, անում ենք այսօր»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար  Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի և նոր քարտուղարի ընտրության մասին: Հովհաննիսյանը նշում է, որ իրենք մեծապես կենտրոնացած էին ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի վրա: Իր խոսքով՝ կազմի նորացումը միայն բարեփոխումների սկիզբն է: Անդրադառնալով կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության ստեղծվելիք նախարարության աշխատաոճին՝ ասաց, որ այս ոլորտում պետք է հարցերը ճիշտ դելեգացվեն, օղակները, որոնք ժամանակին չունեին որոշ լիազորություններ, պետք է ավելի շատ լիազորություններ ստանան, որպեսզի կառավարումը ավելի էֆեկտիվ լինի: Իսկ հնարավոր աշխատակազմի վերաբերյալ ասաց, որ դեռևս որոշված կազմ չկա: «Դեռ չկա, քանի որ օրենքը չի ընդունվել: Դա պետք է գա Ազգային ժողով, պետք է քննարկվի, գուցե փոփոխություններ լինեն, որից հետո մենք կկարողանանք խոսել աշխատակազմի և մնացած հարցերի մասին»,- եզրափակեց պատգամավորը:     Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ֆիզիկոս, գիտնական Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար՝ արևելագետ, չինական կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանը։