Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Ճապոնական ակումբ

Սպորտ
a1bananc

Երեւանի «Բանանցի» ֆուտբոլիստ Վալմերսոն Գարսիա Պրայան կարիերան կշարունակի «Տոկիո Վերդի» թիմում: Այդ մասին հայտնում է ճապոնական ակումբի պաշտոնական կայքը:   Վալմերսոնը «Բանանցում» հանդես էր գալիս 2017 թվականից, իսկ մինչ այդ մեկ մրցաշրջան խաղացել էր «Գանձասար-Կապանում»: Հայաստանի առաջնությունում նա անցկացրել է 57 խաղ, դարձել 16 գոլի հեղինակ:   Հավելենք, որ Վալմերսոնը հանդիսանում է բրազիլական «Կոլորադո» ակումբի ֆուտբոլիստը եւ Հայաստանում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: