Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը մեծ գործ է արել հայկական շախմատի համար. Անատոլի Կարպով (տեսանյութ)

Սպորտ
sport-karpov-21.01.

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն այսօր միաժամանակյա մամուլի ասուլիս անցկացրեց Հայաստանի, Մոլդովայի եւ Բելառուսի լրագրողների հետ: Նա նախ խոսեց ժամանակակից շախմատի գլխավոր խնդրի մասին. «Շախմատում դոպինգ սկանդալներ երբեք չեն եղել եւ չեն էլ կարող լինել: ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը ձգտում էր դոպինգ ստուգումներ անցկացնել նաեւ շախմատիստների շրջանում, սակայն դա ավելի շատ ցուցադրական բնույթ էր կրում, կարծես ցանկանալով հասկացնել տալ, որ շախմատը նույնպես մարզական ընտանիքի մի մասն է կազմում: Իրականում շախմատի ներկայիս խնդիրը ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն է, քանի որ կա լուրջ վտանգ, որ շախմատիստներն օգտվեն դրանցից եւ լուրջ արդյունքերի հասնեն: Սակայն ՖԻԴԵ-ն ամենօրյա պայքար է մղում նման երեւույթների դեմ եւ խստորեն պատժում է խարդախության մեջ բռնված շախմատիստներին»: Խոսելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ հարաբերությունների մասին՝ Անատոլի Կարպովն ասաց, որ միշտ կապ է պաշտպանել գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի եւ Սմբատ Լպուտյանի հետ: «Այն, որ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարի հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, կարող է ազդել ֆեդերացիայի գործունեության վրա, սակայն նա, միանշանակ, մեծ գործ է կատարել Հայաստանում շախմատը զարգացնելու եւ մասսայականացնելու հարցում»: «Ա1+»-ի այն հարցին, արդյո՞ք ծանրաբեռնված չեն ժամանակակից շախմատային մրցաշարերը, Անատոլի Կարպովն ասաց. «Բնականաբար սխալ է մեկ օրում անցկացնել դասական շախմատի երկու պարտիա: Ինչ վերաբերում է արագ շախմատին, ապա առավելագույնը քանակը կարող է լինել երեքը, բայց ոչ հինգը: Պարզապես, մրցաշարերի կազմակերպիչները ցանկանում են խնայողություններ անել՝ կրճատելով մրցումային օրերը: Բայց ես միաժամանակ դեմ եմ նրան, որ աշխարհի չեմպիոնը որոշվում է արագ կամ կայծակնային շախմատի լրացուցիչ խաղերի շնորհիվ: Իմ կարծոիքով, չեմպիոնական մրցամարտը պետք ավելի երկար տեւի եւ բաղկացած լինի 16-18 պարտիայից»: