Շատ բան չհասցրեց անել. Գևորգ Յազըճյանը՝ Հացպանյանի մասին (տեսանյութ)

«Ճշմարտախոս, անվախ, չէր հարցնում իր այս կամ այն արտահայտությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա: Ինքն այն բանին, որ հավատում էր ճիշտ է, ասում էր»,- ասում է Սարգիս Հացպանյանի մասին իր մոտ ընկեր, լրագրող, պատմաբան Գևորգ Յազըճյանը:

Հիվանդության պատճառով Հացպանյանը շատ բան չկարողացավ անել: Յազըճյանը նշեց, որ Հացպանյանը շատ էր ուզում, որ ձևավորվեր հայկական քաղաքացիական հասարակություն:

«Թավշյա հեղափոխության օրերին ու նրանից հետո էլ արտասահմանից ինձ բարեկամներ են դիմել, և ես կատարել եմ իրենց խնդրանքը. գնան, գլուխ խոնարհեցնեն Եռաբլուրում իր շիրմի առջև, ծաղիկ դնեն: Եվ իրենք ուզում էին, որ տեսներ, ուրախանար հայ ժողովրդի հոգևոր զարթոնքով»,- շարունակում է Յազըճյանը:

Անդրադառնալով նախարարությոնների օպտիմալացմանը՝ պատմաբանն ասաց, որ Հացպանյանը ժամանակին կողմ էր նախարարությունների անձնակազմի մի մասի կրճատմանը, բայց մնացածի հանդեպ ավելի պահանջկոտ լինել, աշխատավարձ բարձրացնել,   և դա կբարձրացներ նախարարական ինստիտուտների արդյունավետությունը:

«Սարգիսը, բոլորս գիտենք, ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին էր որոշակի քննադատություններ անում, այլև՝ Քոչարյանի իշխանության տարիներին, նրանից հետո Սերժիկի իշխանության տարիներին ճափազանց քննադատական, էլ չեմ ասում, քարը քարի վրա չէր թողնում: Ուրիշներից շատ շուտ զգաց, որ Քոչարյանի իշխանությունը գնում է բռնատիրության հաստատման»: