Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորակոչվելուց 1,5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել

Հասարակություն
po.hcav_

2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ.-ն զորակոչվելուց 1.5 տարի անց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել:  Այս մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին ի պատասխան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը 2019թ. հունվարի 9-ին թվագրված գրությամբ:  Սպլենոմեգալիա, լյարդի ցիտոլիտիկ համախտանիշ, հիպերբիլիռուբինեմիա ախտորոշումներով Ա. Դ.-ն նախ 5 ամսով բուժման նպատակով տարկետում է ստացել, ապա առանց բուժում ստանալու և առողջական վիճակի բարելավման՝ 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահամանփակումով պիտանի ճանաչվել և զորակոչվել ՀՀ զինված ուժեր: Զորակոչվելուց ի վեր նա անընդհատ գտնվել է բժիշկների հսկողության տակ, անցել հետազոտություններ, բուժում ստացել: 

ՀՔԱՎ լրատվություն