Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչը վճարովի չի կարող պարապել այն աշակերտի հետ, որին դասավանդում է (տեսանյութ)

Հասարակություն
hermine-2

Կրթության և գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքագծի կանոնակարգ։ Ըստ այդմ,մասնավորապես ուսուցիչն իրավունք չի ունենա լրացուցիչ վճարովի պարապելայն աշակերտի հետ,որին դասավանդում է։ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի համոզմամբ տարիներ շարունակ կրթության ոլորտում արվել են բազմաթիվ հետազոտություններ և եղել են մեղադրանքներ, որ ուսուցիչը միշտ չէ, որ երեխային ճիշտ է գնահատել։ Կան  այնպիսի ուսուցիչներ, որ նման  պայմաններ են ստեղծում, որ աշակերտները անպայման իրենց մոտ պարապեն, այդ ձևով լուծելով իրենց սոցիալական խնդիրները ։Այս նախաձեռնությունը բավականին լավ նախաձեռնություն է  ուսուցիչների համար, այս մեղադրանքներից ազատվելու համար և այն կտա հնարավորություն բարելավվելու գնահատման որակը։ Կրթության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը նշեց, որ վարքագիծը նախատեսված է  կոռուպցիան կանխելու համար, սակայն նման դրսևորումները  վարքականոնով չի կարող կարգավորվել։ «Ճիշտ չէ ուսուցչի վարքականեոններ մշակել այն դեպքում, երբ դեռ չկան կրթության զարգացման պետական  ծրագիր և հանրակրթության հիմնական տեսլական, որոնք ավելի կարևոր են։ Սա ցույց է տաիս խնդիրների հատվածային մոտեցում»։ Մակյանը ավելացրեց, որ թեև այսօր կրթության ոլորտում շատ խնդիրնր կան և կրթության զարգացման ծրագիրը դեռևս հստակեցված չէ, բայց դա չի նշանակում, որ այս խնդիրները պետք է անտեսվեն։ Նախագիծը հետագայում բազմաթիվ վերամշակումներից հետո, ներդրվելու է նախարարության կողմից երաշխավորված նյութ, և ոչ որպես պարտադրված իրավական ակտ։ Մակյանը նշեց, որ վարքագծի կանոնների մեջ են նաև ուսուցչի բառապաշարի, արտաքին տեսքի, վարվելաձևի և վարվելակերպի այլ կանոններ, որոնց պետք է ուսուցիչը հետևի, այլապես կկիրառվի կարգապահական տույժ։