Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճարե՞լ տնային կենդանիներ պահելու համար, թե՞ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
kendani-nkar

Մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է ընտանի կենդանի պահելու համար տարեկան 5000 դրամ նախատեսվող տուրքի հարցը։ Սրա մասին որոշումն ընդունվել է դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, բայց  չի գործել, քաղաքային նոր իշխանությունը որոշել է այն իրագործել։ «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշում է, որ նախկինում օրենքում նշված էր 0-ից 5000 դրամ,   բայց նոր խմբագրությամբ դարձել է 5000 դրամ»։ «Տեղական ինքնակառավարման մարմինը պետք է որոշի, թե ինչպիսին կլինի  ընթացիկ տարվա համար սահմանվող տուրքը։ Ուստի մենք առաջարկում ենք, որպեսզի Ազգային ժողովը հնարավորինս արագ վերականգնի ընթացիկ տարվա համար նախկին  0-ից 5000 դրամի» ձևակերպումը։  «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հիմնադիր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանն էլ նշում է,  դեռ անցյալ տարի 2,5 մլն դրամ տուրք է հավաքվել։ Այս տարի ընդամենը երկու ծանուցում է ուղարկվել ընտանի կենդանիներ պահողներին։ «Մեկը բողոքի արդյուքնում, որ մարդը շատ կենդանիներ է պահում,  մյուսն էլ, որ մարդը ինքն է ցանկացել ծանուցվել և վճարել 5000 դրամ տուրքը։ Փաստացի մարդիկ դեռ չեն ծանուցվել, ոչ ոք չի պարտադրում մարդկանց վճարել, որովհետև այդ հարցը դեռ կարգավորված չէ»։ Դիտարկմանը՝ ընտանի բոլո՞ր կենդանիների համար է նախատասեված 5000 դրամ, թե՞ կլինեն այնպիսի կենդանիներ, որոնց համար տուրքը ավելի քիչ կլինի, Օվսաննա Հովսեփյանը ընդգծեց. «Եթե օրենքը թույլ տա, որ 0-ից 5000 լինի, հնարավոր է դասակարգել։ Շատերը չեն բողոքում գումարի չափից, որովհետև գումարը օրական 13 դրամ է, խնդիրն այն է, որ փաստացի ընտանի կենդանի պահողների որևէ իրավունք պահպանված չէ, այսինքն նրանք չունեն զբոսանքի վայրեր և այլն»։ Նարե Արամյանն էլ կարևոր է համարում, որ նախ և առաջ պետք է օրենքը սահմաներ, թե որն է ընտանի կենդանի համարվում, որը չէ։  «Քանի մենք չունենք կենդանիների տեսակավորում, մենք որևէ կերպ նաև տուրքը չենք կարող դասակարգել, ժամանակին փոխանակ սկսեին տարրական գործերից, սկսել են վերջից»։