Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Արծրունին ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Քաղաքականություն
vahan-arcruni

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հունվարի 21-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը: Առաջին հարցը վերաբերում էր բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու էին առաջադրված մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին և Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը: Խորհրդի կողմից որոշում կայացվեց ընտրությունն անցկացնել բաց նիստով ու քվեարկությամբ: Հոգաբարձուների խորհրդի կողմ ձայների՝ 21 և 7 հարաբերակցությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին: Օրակարգի համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նաև քարտուղար, ապա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի 2017-2018 թվականի հաշվետվությունը՝ անդրադառնալով նաև բուհին վերաբերող տարբեր խնդիրներին, ինչպես նաև պատասխանեց խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին: Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստին ներկայացված վերջին հարցը վերաբերում էր 2019 թվականի բուհի բյուջեի քննարկմանն ու հաստատմանը: